Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինտելեկտը և սնունդը

Ինտելեկտը և սնունդը

- Մարդու ինտելեկտի մոտ 70%-ը դրված է բնության կողմից, սակայն մնացյալ 30%-ը, պարզվում է, հնարավոր է ընդլայնել ճիշտ սնվելու միջոցով: Սանկտ Պետերբուրգից պրոֆեսոր Յուրի Ուսպենսկին նման հետազոտություն է անցկացրել:

 

Ինչպես հայտնի է` ինտելեկտը բոլորովին հավասար չէ գիտելիքների քանակին։ Ինտելեկտը մարդու` վերլուծական մտքի, իրադարձությունները միմյանց համադրելու եւ անհրաժեշտ հետեւություններ անելու կարողությունն է: Մինչ այդ, տարբեր երկրների գիտնականների հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխայի ինտելեկտը պայմանավորված չէ դաստիարակությամբ:

 

Պրոֆեսորի խոսքով` մասնագետները խիստ զարմացել էին, երբ պարզվել էր, որ երեխաների մոտ ինտելեկտի բարձրացման գաղտնիքը զուտ նրանց սնվելու մեջ է: Արդեն ապացուցված է, որ այն երեխաները, ովքեր շատ միրգ եւ բանջարեղեն են օգտագործում, ավելի բարձր ինտելեկտ են ունենում: Իսկ դա պայմանավորված է պարզագույն ֆիզիոլոգիական պրոցեսներով. վատ սնունդը մնում է օրգանիզմում` զգալիորեն դժվարացնելով մարսողականությունը: Այն դեպքում, երբ մրգերից եւ բանջարեղենից բաղկացած սնունդը արագ մարսվում է, եւ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում, որն ապահովում է ուղեղի արդյունավետ աշխատանքը:

 

- ԱՄՆ քիմիական ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ ապացույցներ են գտել այն մասին, որ հատապտուղները` ելակը, հապալասը (չերնիկա) եւ կապույտ հապալասը (գոլուբիկա) դանդաղեցնում են ուղեղի ծերացման պրոցեսը: Հետազոտության համար փորձարկումներ են արվել առնետների վրա: 2 ամիս շարունակ կրծող կենդանիներին կերակրել են տարբեր հատապտուղներով, ապա հետեւել են, թե որքանով են ավելացել կենդանիների նոր բան սովորելու ունակությունները, հիշողությունը, եւ այլն:

 

Գիտնականները եզրահանգել են, որ հատապտուղներով սնվող առնետների մոտ մտավոր ցուցանիշներն ավելի են լավացել: Բանը նրանում է, որ հատապտուղները պոլիֆենոլ միացությունն են պարունակում, որն ապահովում է ուղեղի նորմալ աշխատանքը: Ավելին, այն հատապտուղները, որոնք ունեն նարնջագույն, կապույտ, երկնագույն կամ կարմիր երանգ` նույնիսկ ունակ են վերականգնել ինտելեկտը: Մրգերի, բանջարեղենի, ընկույզի մեջ պարունակվող պոլիֆենոլները նաեւ հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային ներգործություն ունեն, եւ նաեւ կարող են նվազեցնել ծերության ընթացքը: Այս մասին պատմել է հետազոտության խմբի մասնակից Շիբու Պուլոզը:

 

Պոլիֆենոլները նաեւ լավ ազդեցություն են գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա, պաշտպանում են տարբեր վիրուսներից, ուղեղի նյարդային բջիջները պաշտպանում են վնասվելուց, բարելավում են հիշողությունը եւ այլն: Գիտնականն, առհասարակ, խորհուրդ է տվել հնարավորինս շատ հատապտուղներ, միրգ եւ բանջարեղեն օգտագործել:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. ya-prostosuper.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ